Ամռան սկսվելուն պես կանայք և աղջիները սկսում են մտածել նիհարելու մասին, այս թեման երբեք չի հնանում, ավելի արդիական է դառնում:Բոլորի մտքում մի ցանկություն է՝ բաց հագուստ, գեղեցիկ ընդգծված սլացիկ մարմին:

Թեպետ արդեն աշուն է, և ամառը մնաց ետևում, բայց գեղեցիկ կազմվածքն ու առողջ ապրելակերպը մշտապես կողք կողքի հասունացող խնդիրներ են: Հայ կանայք  նույնպես վերջին ժամանակներում մեծ ուշադրություն են սկսել դարձնել իրենց արտաքին տեսքին, որն էլ առիթ դարձավ օրեցօր բացվող նոր առողջարանների, լողավազանների, մարզասրահների: Այսօր նրանք հնարավորություն ունեն բացառիկ պայմաններում օգտվել Լեդի Զոն ընկերության կողմից առաջարկվող մեծ ծառայությունների փաթեթին:

Ընկերությունն ընդլայնեց իր գովազդային արշավը, հաշվի առնելով այն փաստը, որ հայ կանայք ավելի շատ օգտվում են հասարակական տրանսպորտից, այլ ոչ թե անձնական մեքենաներից: «Լեդի զոն»-ը որոշեց համագործակցել «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերության հետ, և որպես գովազդային կրիչներ հանդիսացան հասարակական փոխադրամիջոցները:

Ընկերությունները հոգացին այն մասին, որ այսուհետ հայ կանայք յուրաքանչյուր առավոտ աշխատանքի գնալիս կամ երեկոյան վերադառնալիս չմոռանան գեղեցիկ կազմվածք ունենալու և առողջ ապրելակերպի մասին, քանի որ դա է առողջ կենսակերպը: