«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարծես թե շուտով քաղաքական վերադասավորումների սկիզբ կդնի: Քառյակում տարակարծություններ կան: ՀՅԴ-ն հակված է այդ բարեփոխումներին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը դեմ են՝ այն համարելով իշխանության վերարտադրման գործընթաց, իսկ իրենք իշխանության գալու ծրագիր ունեն: Եվ ՀԱԿ-ԲՀԿ առաջնորդների հանդիպումից հետո Ծառուկյանն օրերս տված հարցազրույցով սահմանադրական բարեփոխումների դեմ արշավ սկսելու պաշտոնական մեկնարկը տվեց, որքան էլ ՀՀԿ-ում ասեն, թե ԲՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

Սերժ Սարգսյանն էլ, ԳՄ նիստում բարեփոխումների քննարկման փուլն ավարտված համարելով, ազդարարեց լուրջ փուլ թևակոխելու մասին: «Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով՝ հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը և մինչև հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը: Արդեն իսկ պարզ է, որ հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչը, իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար: Ուստի մենք, որպես կառավարող կուսակցություն, պետք է առաջին հերթին լայն քննարկումներ ծավալենք մեր շարքերում, որից հետո ձեռնամուխ լինենք ակտիվ քաղաքական աշխատանքի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացն առաջ տանելու համար:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: