Այսօր՝ սեպտեմբերի 9-ից` ամեն երեքշաբթի և շաբաթ «Air Armenia» ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան–Ֆրանկֆուրտ–Երևան ուղղություններով: Ուղիղ Եվրոպայի սիրտը տանող այս չվերթները «Air Armenia» ավիաընկերությունը իրականացնում է նոր՝ «A-320» ինքնաթիռով: 

Նշենք նաև, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տրանզիտային օդանավակայաններից մեկը: Եվ այս ուղղությամբ չվերթները հնարավոր են դարձել «Air Armenia»-ի շնորհիվ: 

«Էյր Արմենիա»-ը մասնավոր ավիաընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2003թ.-ին և բազավորվում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Էյր Արմենիա» ավիաընկերության նպատակն է իրականացել ուղևորների ապահով և հաճելի ճանապարհորդությունը: Ընկերությունը ձգտում է դառնալ տարածաշրջանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը և նախընտրելի օդային փոխադրողը դեպի Հայաստան և Հայաստանից ճանապարհորդելու համար: