«Ցանկացած արտաքին գովազդի դիզայն պարտադիր պետք է համապատասխանի Երևան քաղաքի արտաքին տեսքին, թե՛ իր գունավորումներով, թե՛ ճաշակով, մեր ցանկությունն առաջին հերթին քաղաքը գեղեցկացնելն է»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց գովազդային հարցերով փորձագետ «Մոշն Թայմ» ընկերության վաճառքի գծով մասնագետ Արտակ Համաբարձումյանը: Ըստ մասնագետի արտաքին գովազդը ոչ միայն բարձրացնում է գովազդատուի բիզնեսի որակը այլ որ ամենակարևորն է միտված է գեղեցկացնելու քաղաքը:

«Մեր ընկերությունը ցանկացած գովազդ տեղադրելիս համապատասխանեցնում է այն օրենքի չափանիշների հետ, քանի որ հասարակական տրանսպորտից օգտվում են նաև երեխաները, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում նաև բովանդակությանը», ասաց մասնագետը:

Ընկերությունը նաև հարկ է համարել հետևել իր գովազդային կրիչի մաքրությանը: «Երևան քաղաքում շրջում է գազել տեսակի մեքենա, որի մեջ տեղադրված է լվացման համակարգը, եթե նկատվում է անհամապատասխան վիճակ անմիջապես մաքրվում է»,- վստահեցրեց Արտակ Համբարձումյանը: