Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ընկերական խաղերում:

Եթե նախորդ երկու հանդիպումներում Շալանդի գլխավորած ընտրանին զիջեց ԱԱ-2014-ի մասնակից հավաքականների, ապա այս անգամ Հայաստանի հավաքականը պարտվեց ֆուտբոլային առումեվ համեստ Լատվիան:

Հայաստանի հավաքականի հավաքականը գոլային իրական պահեր ուներ, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց տանտերերի՝ լատվիացիների դարպասում, իսկ տանտերերը երկու իրական պահ ունեցան եւ երկու դեպքում էլ 19-ամյա Վալերի Շաբալան հասավ հաջողության:

Հայաստան - Լատվիա խաղն ավարտվեց 0:2 հաշվով:

Տեսանյութում ներկայացնում ենք խաղի գոլերը և լավագույն դրվագները՝