«Ես բացարձակապես վստահ չեմ, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին»,-քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը իր տեսակետը հայտնել է սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

«ՄՄ ներսում Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանն ունեն փոխհարաբերությունների իրենց տրամաբանությունը, դա մի տիրույթ է, որտեղ մշտապես ինչ-որ կոնֆլիկտներ են լինում. նրանք տարբեր շահեր ունեն, ինչպես ցանկացած միությունում, և այդ տրամաբանության ներսում Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանն անընդհատ չեն համաձայնում տարբեր պատճառներով: Հայաստանը այդ երկրների միջևւ գոյություն ունեցող տարաձայնությունների պատրվակներից մեկն է», - նշել է Իսկանդարյանը: 

Հիշեցնենք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ անդամ երկրները կքննարկեն Հայաստանի և Ղրղըզստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցերը: