Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դիտվեր, որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: Ցավոք սրտի Հայաստանի դիվանագիտական, քաղաքական և պետական մտածողությունը չկարողացավ հասնել նրան,որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե ֆակտո ճանաչմանը հետևեր դե յուրե ճանաչումը, սեպտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախի հարցերով Հայաստանի Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ Լարիսա Ալավերդյանը: 

Ըստ Լարիսա Ալավերդյանի անհրաժեշտ է գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման գրագետ, խորը և միջազգային իրավունքին համապատասխան որոշումը: Հայաստանը կարող էր ճանաչել ԼՂՀ անկախությունը դեռևս 1994 - 1995 թթ.-ին

«Հավաստիացնում եմ, որ եթե Ադրբեջանը մեր փաստարկների գեթ 10%-ն ունենար, Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպություններում զրկված կլիներ ձայնի իրավունքից», - հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Իսկ ԵՏՄ-ի միանալու համար Լ. Ալավերդյանը ուղղակի ավելացրեց. «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացում ոչինչ չպետք է վնասի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև եղած հարաբերություններին»