«Նախախորհրդարանը», որը  հայտարարել է այլընտրանքային իշխանություններ ստեղծելու իր մտադրության մասին: Ներկայացրել է իր կողմից նախաձեռնված «Հիմնադիր խորհրդարանի» ընտրական հանձնաժողովի տեղեկությունն այն մասին.

1. 2014 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու համար ինքնառաջադրված 60 անձանց դիմումներ:

2. Ընտրական հանձնաժողովի որոշմամբ Հիմնադիր խորհրդարանի ձևավորման համար սահմանված նախնական ժամկետները ճշգրտվել են և երկարաձգվել մեկ ամսով: Պատգամավորության թեկնածու ինքնառաջադրվելու և թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ 300 լիազորող ստորագրություններ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թ. հոկտեմբերի 15-ը, իսկ Հիմնադիր խորհրդարանի ընտրության վերջնաժամկետ՝ 2014 թ. նոյեմբերի 15-ը: