Թուրքիայի նորընտիր նախագահը այց կկատարի Ադրբեջան սեպտեմբերի 2-3-ը։ Այստեղ նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպաման ժամանակ կքննարկվեն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տարբեր ոլորտները ինչպես նաև նոր ռազմավարական պլաններ կմշակվեն: Այս մասին փոխանցում է ria.ru-ն:

Նախատեսվում է քննարկում միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում 2 պետությունների համար։ 

Էրդողանը՝ որպես Թուրքիայի նորընտիր նախագահ, առաջին արտասահմանյան այցը կատարել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որտեղից էլ կուղևորվի Ադրբեջան։