«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին, այն օգտագործում են Սևանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն՝ «իրենց բաժին» Սևանը մաքրելու համար:

Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը՝ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՝ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,– արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթում: