Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալներն այս պահի դրությամբ հայտնի չեն։

Այդ ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա.Հովհաննիսյանը, ինչպես նաև ադրբեջանական կողմը հերքել էին այդ լուրերը: Շրջանառվում էին նաև տեղեկություններ, համաձայն որոնց՝ «սահմանն անցած» հայը Ոսկեվանի բնակիչ էր: Սակայն Ոսկեվանի գյուղապետը նույնպես հերքեց տեղեկությունը:

Այսօր` սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվական կայքերը հրապարակել են վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը հղվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` համաձայն որի օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը:

Համաձայն հաղորդագրությանը՝  այժմ Սարգիս Անանյանը գտնվում է բժիշկների վերահսկության տակ։