ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է դաշինքի արագ արձագանքման նոր ուժերի ծրագրերի մասին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը

«Այժմ մենք զգալիորեն կբարձրացնենք մեր արձագանքման ուժերի պատրաստականությունը», - հայտարարել է Ռասմուսենը` հավելելով, որ առաջավոր մասերը բաղկացած կլինեն մի քանի հազար մարդկանցից և կիրականացվեն ռոտացիոն հիմունքներով:

Ամբողջ աշխարհում ճգնաժամերին արձագանքման պատրաստականության բարձրացման ծրագիրը կընդունվի սեպտեմբերի 4-5-ին Ուելսի գագաթնաժողովում: