Վրաստանի` ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը վերաբերում է դաշինքի գործընկերների մասնակցությամբ վրացական տարածքում համատեղ զինավարժություններին, և բացի այդ նաև Վրաստանում տարածաշրջանային մարզական կենտրոնի ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք մտադիր ենք բարելավել վրացական զինված ուժերի՝ նատօյական զինուժի հետ փոխգործակցելու ունակությունը՝ ներառյալ Վրաստանի մասնակությունը ՆԱՏՕ-ի զինավարժություններին: Մենք նաեւ դիտարկում ենք Վրաստանում ռազմական ուսումնական կենտրոն հիմնավորելու հնարավորությունը՝ ՆԱՏՕ-ի գործընկերների ներգրավելու նպատակով», փոխանցում է «Վրաստանը Online»-ը: