Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը։ Այս կարգադրությունը հրապարակվել է այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, գրում է Интерфакс-ը։

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը»,- նշվում է փաստաթղթում։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին: Այն ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդները: