Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1420 մարդ: Սա այն էլ այն դեպքում երբ այդ թվերը չեն ներառում Անբար նահանգը եւ այն շրջանները, որտեղ իշխում են «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղական զինյալները, այս տեղեկությունները տրամադրել են Բաղդադում ՄԱԿ-ի ներկայացուցիչները: 

Իրաքի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության տվյալներով՝ ռազմական գործողությունների հետեւանքով 1370 մարդ է վիրավորվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Անցած ողջ ամսվա ընթացքում Իրաքում կառավարական զորքերի եւ ահաբեկիչների միջեւ մարտերը չեն դադարել: ԱՄՆ-ի օդուժը մի քանի անգամ ավիահրաված է հասցրել Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ: