Ծաղկեփունջ, պայուսակ, սպիտակ ժապավեններ և վախեցած հայացք: Հայտնի աստղերը նույնպես երեխա են եղել և նրանցից յուրաքանչյուրը ունեցել իր սեփական ուրույն «Գիտելիքի օրը»: Իր տպավորություններով Yerevannews.am-ի հետ կիսվեց հանրահայտ հայազգի երգչուհի Եվա Ռիվասը: 

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է: Այս օրվան անհամբեր սպասում են և՛ դպրոցականները, և՛ ուսանողները, և՛ մեծահասակները, որոնք այս օրը, իրենց ուսուցիչներին և առաջին քայլերը հիշում են ջերմությամբ: 

Իսկ Դուք հիշո՞ւմ եք Ձեր առաջին քայլերը դեպի դպրոց: 

-Այո՛, իհարկե հիշում եմ: Չէ որ մենք բոլորս էլ եղել ենք և կանք երեխաներ: Ես շատ լավ եմ հիշում իմ առաջին քայլերը, թե ինչպես էի հպարտանում իմ նոր համազգեստով ու իմ նոր ուսուցչուհիով: Այո, ես հիշում եմ իմ առաջին քայլերը. դա շատ հուզիչ և գեղեցիկ էր, լի այնքան տարբեր զգացմունքներով: 

Եվա, ինչպիսի՞ հիշողություններ ունեք Դուք այս օրվա հետ կապված :

- Այո˜, այս օրվա հետ կապված հիշողությունները իսկապես վառ են: Ինձ համար դա առաջին հերթին սպիտակ ժապավեններն են, ծաղիկները, ժպիտները և իհարկե շնորհավորանքի խոսքերը: Այս ամենը ստեղծում է տոնական յուրահատուկ մթնոլորտ: 

Ինչպիսի՞ բարեմաղթանքներ Դուք ունեք այս օրվա հետ կապված: 

- Այս օրը, իհարկե, մուտք է գործում մեր կյանք մեծ աղմուկով: Ես ի սրտե շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ծնողներին և ուսուցիչներին այս լուսավոր և բարի տոնի առթիվ: Այս օրը միշտ յուրահատուկ է՝ մաքուր, ուրախ և տոնական, ինչպես մարդու կյանքում ցանկացած կարևոր իրադարձություն:

Սեպտեմբերի 1-ը դա ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբն է: Այսօր 1000-ավոր նորեկների համար կհնչի առաջին ղողանջը և նրանք մուտք կգործեն կյանքի նոր էտապ: Իսկ ուսանողների մոտ սկսվում կարևոր ընտրություններով ու քայլերով լեցուն տարի: 

Ուսումնառության սկիզբը դա փաստացիորեն նոր կյանքի սկիզբն է: Նոր և խորհրավոր կյանքի սկիզբը: Ընկերներ ձգտեք դեպի Ձեր երազանքը և մի մոռացեք արմատների մասին: 

Սիրով և լավագույն մաղթանքներով՝ Եվա Ռիվաս: