Ստամբուլում սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամերին ինքնասպանություն է արել մի տղամարդ՝ նետվելով Բոսֆորի նեղուցի ջրերը: Միևնույն ժամանակ ոստիկանությունը զբաղվում էր իր աշխատակցով, ով սելֆի (ինքնալուսանկար) է արել ինքնասպանության տեսարանի ֆոնին, գրում է Hurriyet Daily News-ը:

Այնուամենայնիվ, ողբերգությունը ստվերել է լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը «սելֆի» անում, մինչ իր հետևում ոստիկաննների թիմը փորձում է համոզել տղամարդուն հետ գալ և ինքնասպանություն չգործել:

Կամրջի վրա երեք ժամ մնալուց հետո, տղամարդը նետվել է: