Չինաստանի ժողովրդական հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Չինաստան է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը:

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: