Այսօր Հայաստանում հնչեց նոր ուսումնական տարվա զանգը: Վաղ առավոտից հնչում էր տոնական աղմուկը: Բոլորը միմյանց շնորհավորում և ծաղիկներ են նվիրում Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Հայաստանում միշտ էլ մեծ կարևորություն է տրվել գիտելիքին ու դպրությանը: Այս առիթով հնչեցին բազմաթիվ շնորհավորական ուղերձներ: Մոշն Թայմ ընկրության անձնակազմը նույնպես միանում է տոնական շնորհավորանքներին և հղում իր բարեղմաղթանքները. «Շնորհավորում ենք սեպտեմբերի 1: Շնորհավորում ենք բոլոր մանկավարժներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մանկավարժներին կոչ  ենք  անում ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ լավագույն սերունդ կրթելու նրանց նվիարական աշխատանքն իրականացնելիս:

Սրտանց շնորհավորում ենք առաջին դասարանցիներին, նոր ու հետաքրքիր աշխարհ ոտք դնելու կապակցությամբ: Մաղթում ենք հետաքրքիր հիշողություններվ լի դպրոցական կյանք: Գիտելիքը միակ ճիշտ ճանապարհն է իրականացնելու երազանքները: Առաջին կուրսեցիներին մաղթում ենք կայացնել ճիշտ որոշումներ մասնագիտական կայացման շրջանում: Բոլորին ցանկանում  ենք երջանկություն, հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում: Թող նոր ուսումնական տարին լինի օգտակար և հետաքրքիր: Թող այս օրը լինի հաջողակ տարվա սկիզբը: Թող այն բացի ձեզ համար նորանոր ճանապարհներ գիտելիքի լուսավոր աշխարհ»:

Լավագույն մաղթանքներով՝ «Մոշն Թայմ» ընկերություն: