Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանում ուժի մեջ է մտնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մեծ մասը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ այն ընդգրկում է  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA):

Այս մասին նշել է երկրի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը` նշելով, որ կսկսի գործել փաստաթղթի մոտ 80%-ը: Փաստաթուղթը ենթադրում է վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաշարժ եվրոպական շուկայում և անվտանգ արտադրանքի մատակարարում տեղական շուկա։

DCFTA-ի շրջանակում վրացական արտադրության գրեթե բոլոր մթերքները ԵՄ շուկա արտահանելիս ազատվում են մաքսային սակագնից, սակայն կգործեն որոշակի սահմանափակումներ։