ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 5-րդ տուրում հանդիպեցին ՖԻԴԵ-ի առաջին և երկրորդ համարներ Մագնուս Կարլսենը և Լևոն Արոնյանը, որոնց պարտիայում հաղթեց աշխարհի չեմպիոնը: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով և իր պարտությունն ընդունեց 70-րդ քայլում:

Իտալացի Ֆաբիանո Կարուանան տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 1.5 միավոր և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եզրափակում է աղյուսակը: Սեպտեմբերի 2-ին կայանալիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կմրցի հենց Նակամուրայի հետ: