Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նորի սկիզբը: Այսօր շունչ և նոր ընթացք է ստանում ամեն ինչ: Վերաբացվում են դպրոցները, սկսվում է աշխատանքային գործընթացի եռուն շրջանը: Սեպտեմբերի մեկը տոն է. գիտելիքի, գրի և դպրության օրը:

Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։

Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է համարվում:

Հայկական Տեղեկատվական Կենտրոնը (Armenian Information Center) հանդիսանալով խոշոր տեղեկատվական գործակալություն, որի կազմում են Yerevannews.am կայքը, «Ելակետ» մամուլի ակումբը, ինչպես նաև այլ լրատվական ռեսուրսներ նույնպես շնորհավորում է բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ: Թող, որ այս ուսումնական տարին բոլորին բերի նոր անակնկալներ, իսկ կյանքի նոր փուլ մտնող մանուկների մեջ արթնացնի ձգտում դեպի ուսումն ու գիտելիքը: