Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին` ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս խոսքով՝ այսօրվա նիստը վարել է ՀՀԿ նախագահ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: «Քննարկվել են ներքաղաքական իրավիճակը և ներկուսակցական հարցեր, ինչպես նաև կուսակցության խորհրդի նիստին վերաբերող հարցեր»,-հայտարարել է Շարմազանովը:

ՀՀԿ խորհրդի նիստում, ըստ մամլո խոսնակի, կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քաղաքական սեզոնի աշխատանքը: «Լրիվ բնական է քաղաքական աշնանից առաջ հանդիպում կազմակերպել, որտեղ մենք մտադիր ենք մատնանշել առաջիկա աշխատանքները և ամփոփել կատարվածի արդյունքները»,-եզրափակել է ՀՀԿ մամուլի քարտուղարը: