Չարլի Չապլինի որդին մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին՝ ներկա գտնվելով Ֆրանսիացի ռեժիսոր Քսավյե Բովուայի «Փառքի գինը» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը հիմնված է 2 ներգաղթյալների իրական պատմության վրա, որոնք փորել և գողացել են համր ֆիլմի լեգենդի դագաղը՝ գումար ստանալու համար, հաղորդում է newsru.com-ը։

Ֆիլմում պատմվում է Շվեյցարիայում բելգիացի և ալժիրցի 2 ընկերների պատմության մասին, ովքեր որոշում են գողություն անել ոչ թե ագահության, այլ առողջապահական ծախսերը հոգալու համար։

Չապլինի որդին՝ Յուջինը, ով փոքր դեր է կատարել ֆիլմում կինոլեգենդի թոռնուհու՝ Դոլորես Չապլինի հետ, Վենետիկում լրագրողներին հայտնել է, որ ֆիլմում շատ լավ ներկայացված է այդ ծանր պահը։ «Մենք երկար ժամանակ չգիտեինք, թե ովքեր են գողացել դագաղը։ Կային սպառնալիքներ, իմ փոքր եղբորն էին սպառնում։ Երբ մենք վերջապես գտանք հայրիկի դագաղը՝ անտառի հարևանությամբ, դա անհասկանալի էր»,-ասել է Յուջինը։

Չարլի Չապլինի դագաղը գողացել էին 1978թ. մարտի 2-ին։ Երեկոյան անհայտ անձը զանգահարել էր Չապլինի այրուն` հայտնելով, որ դագաղը գտնվում է «ապահով վայրում»։ Մոտ մեկ ամիս տևած բանակցություններից հետո ձերբակալվում են ներգաղթյալներ Լեհաստանից և Բուլղարիայից, որոնցից մեկը դատապարտվում է 4.5 տարվա ազատազրկման, մյուսը՝ 1.5։