Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրությունների առանցքում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «զինագործները» պատրաստ են հույն ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 15 միլիոն եվրո:

Նույն պարբերականի փոխանցմամբ դորտմունդյան ակումբն ավելի վաղ հայտարարել է 26-ամյա պաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 25 միլիոն եվրո: