Yerevan Show ամենամյա ոսկերչական ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» էքսպո կենտրոնում հոկտեմբերի 25-28-ին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողներին հայտարարեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ (AJA) Պերճ Աբաջյանը: Ցուցահանդեսին զուգահեռ, հոկտեմբերի 27-ին կկայանա նաև ոսկերչական արդյունաբերության հարցերով համաժողով:

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը կունենան հայկական 22 ընկերություններ, ինչպես նաև 27 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Հիմնադրամի նախագահ Հայկ Միրզոյանի խոսքով, ցուցահանդեսին կժամանեն Ոսկերչական միջազգային կոնֆեդերացիայի ղեկավար Գաետանո Կավալիերին և Ադամանդ արտադրողների միջազգային ընկերակցության նախագահ Մաքսիմ Շկադովը: