«ՀՀ ոստիկանությունը արդեն տևական ժամանակ է մշտական ճնշում է գործադրում սկավառակներ վաճառողների նկատմամբ: Մեզ մոտ կարող են հայտնվել ցանկացած պահի և ձերբակալել կատարողների հեղինակային իրավունքները խախտելու մեղադրանքով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին  սկավառակների ոչ մեծ խանութների սեփականատերեր Աննա Մարտիրոսյանը, Աշոտ Մաթեւոսյանը, Գեղամ Կարապետյանը և Համեստ Խաչատրյանը:

«Եթե խոսքը հայ հեղինակների մասին լիներ, էլի կարելի էր հասկանալ: Բայց գալիս է ոստիկանն ու ասում՝ դուք խախտել եք Շվարցենեգերի հետ պայմանագիր ունեցող ընկերության իրավունքը: Ի՞նչ իմանանք՝ այդպես է, թե ոչ: Որտեղի՞ց ճշտենք: Հավատում ենք ոստիկանության խոսքին, առավել ևս որ ընտրության հնարավորություն չկա: Բռնում, հետո բաց են թողնում: Բայց մարդ ենք, չի կարելի անընդհատ այդ լարվածության մեջ »,- ասել է Համեստ Խաչատրյանը:

Ինչպես և հայտարարեցին  բանախոսները ոստիկանները պարբերաբար հայտնվում են նաև իրենց բնակարաններում: