Անթալիայից մեկ և Երևանից երկու չվերթների ուղևորները ուղեբեռը չեն կարողանում ստանալ, քանի որ ուղեբեռի ստացման հոսքագիծը չի աշխատում: Մարդիկ ջանում են պարզել՝ երբ կարող են ստանալ ճամպրուկները, բայց աշխատակիցները լռում են: Ռոստովի օդանավակայանում մի քանի հարյուր ուղևորներ արդեն երեք ժամ է միջազգային սեկտորում սպասում են ուղեբեռին:

Ըստ ուղևորների՝ օդանավակայանի աշխատակիցները ուշացումը հիմնավորում են նրանով, որ օդանավակայանում ընդամենը չորս բեռնակիր է աշխատում, որոնք չեն հասցնում, ուստի կրում են միայն մեկնողների ուղեբեռը:

Օդանավակայանում Bloknot-rostov-ին հաստատել են ուղեբեռների տրամադրման ձգձգման մասին տեղեկատվությունը, միաժամանակ չեն կարողացել պատասխանել, թե երբ մարդիկ կարող են վերցնել իրենց ճամպրուկները: