Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ-ը կուղարկի լեռնային շրջաններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, մեքենաների ցուցադրության ժամանակ լրագրողներին ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

«Մենք մեքենաները կուղարկենք լեռնային մարզեր, արդեն քննարկում ենք, թե կոնկրետ որ շրջաններ կուղարկենք: Կարծում եմ՝ սահմանամերձ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,- ասաց Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ մեքենաները ամենագնաց են, և ձմռանը նույնպես հնարավոր կլինի դրանք օգտագործել:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում: