Թուրքիայի նոր կառավարությունը կձևավորվի օգոստոսի 29-ին: Այս մասին Թուրքիայի վարչապետ և նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր վեհաժողովի բացումից առաջ:

«Ուրբաթ մենք նոր կառավարություն կձևավորենք: Այսօրվա ելույթները ոչ մի դեպքում՝ հրաժեշտ չեն: Սա մեր առաքելության փոփոխությունը չէ, այլ միայն պաշտոնի անվան փոփոխություն»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը օգոստոսի 28-ին անցնում է երկրի նախագահի լիազորությունների կատարմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իշխող կուսակցության ներկա համագումարում նոր նախագահ կընտրվի, որը կդառնա երկրի 26-րդ վարչապետը: Այդ պաշտոնին հավակնում է մեկ մարդ՝ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որի թեկնածությունը օգոստոսի 21-ին առաջարկել է Էրդողանը: