Օգոստոսի 26-ին  Քալիֆորնիայի սենատը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանության թեման նահանգի անվճար դպրոցներում ուսուցանվող նյութերի ցանկում ընդգրկելու մասին օրինագծի օգտին: Այս մասին հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղը:

Օրինագիծը ներկայացրել է Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը, ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառումը դպրոցների 7-12-րդ դասարանների դասընթացներում:

«Մարդու իրավունքների, ավելի կոնկրետ Հայոց ցեղասպանության ուսուցումը կարեւոր է, որպեսզի քալիֆորնիացիների ապագա սերունդները իմանան մեր անցյալի մասին, հույս ունենալով, որ հետագայում կկանխվեն նման գործողությունները»,-հայտարարել է Նազարյանը: