Չինական Նանջինգ քաղաքում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 27-ին, պայքարի մեջ են մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները։

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում բրոնզե մեդալների համար կպայքարեն Վաղինակ Մաթևոսյանն (54 կգ) ու Սարգիս Հովսեփյանը (76 կգ)։

Մաթևոսյանը տարել է երեք հաղթանակ և կրել  մեկ պարտություն:  Բրոնզե մեդալի համար նա որոշիչ գոտեմարտում կմրցի յեմենցի Իբրահիմ Ալ Շաբաբի հետ։

Իսկ Հովսեփյանը ունեցել է երկու հաղթանակ և կրել  մեկ պարտություն։ Նա բրոնզե մեդալի համար կպայքարի կոլումբացի Կարլո Մենդոսի հետ։