Օգոստոսի 26-ին՝ ժամը 23.27-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: