«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է իր որդու եւ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու համար «դարի հարսանիքն» անել գրում է «Հրապարակ» թերթը: Նրա շրջապատում աստղաբաշխական թվերի մասին են խոսում, որը նա չի խնայում հարսանիքը կազմակերպելու համար, տեղական երգիչ-երգչուհիներով էլ չի բավարարվել, ի թիվս այլոց, հրավիրել է նաև իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին, ում հայ հանդիսատեսը հիշում է Ալ Բանո-Ռոմինա Փաուեր գեղեցիկ զույգի ելույթներից։

Իսկ տաշի-տուշիի մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Սպիտակցի Հայկոն, որոնք արդեն մի քանի օր է՝ փորձեր են անում Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում, որտեղ էլ օգոստոսի 28-ին կլինի հարսանիքը: Ի դեպ, ավանցիներն էլ են գոհ. այս առիթով Հայրապետյանն ասֆալտ է արել, լրացուցիչ լուսավորություն քաշել»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: