«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետագա ճակատագիրն անգամ ՀՀ ՊՆ բալանսի տակ անցնելուց հետո մնում է անորոշ: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց այն հանձնել ՊՆ-ին: Ընդ որում, այդ որոշումը վարչապետի կողմից ստորագրվել ու վավերացվել էր հենց ընդունման օրը: Նման հրահանգ վարչապետը ստացել է ուղիղ Սերժ Սարգսյանից:

«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ որ ներկայում Մարզահամերգային համալիրում աշխատում է շուրջ 100 հոգի, ովքեր մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: Ու հիմա հայտնի չէ՝ ինչ է լինելու նրանց ճակատագիրը: Համենայնդեպս, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժոդովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե այս պահին իրենք որևէ մեկնաբանություն չունեն: Իսկ Մարզահամերգային համալիրի լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հուլիսի վերջերին՝ համալիրը ԴԱՀԿ կապարանակնքելուց երկու օր առաջ, ՊՆ-ն իրենց մոտ միջոցառում է անցկացրել, բայց այդպես էլ չի վճարել 60 մլն դրամ գումարը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: