«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այսօր Աժ ՀՅԴ ու ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարանում հանդիպելու են: Մեր աղբյուրների հաղորդմամբ, ԲՀԿ-ն է նախաձեռնել հանդիպումը, քանի որ ցանկանում է վերջնական դիրքորոշում լսել ՀՅԴ-ից՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Բանն այն է, որ այդ հարցում Աժ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները նույն դիրքորոշումն ունեն, այն է՝ նման բարեփոխումներ չպետք է լինեն, իսկ ՀՅԴ կողմ է արտահայտվում այդ բարեփոխումներին:

Մեր տեղեկություններով նշված երեք խմբակցությունները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներով հանդես գալ ու ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրական բարեփոխումները միս ու արյուն չստանան: Այդ հարցում անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է վճռական տրամադրված ու որոշել է անձամբ հասնել այն վերջնարդյունքին, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե հանկարծ տեղի չունենա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: