«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ արտառոց իրավիճակ է ստեղծվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:

Կեսօրին՝ ժամը 12-ի սահմաններում, հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 17 տարեկան մի տղա, իսկ ավելի ուշ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշթղաներով հիվանդանոց են բերել մի տղամարդու, ով ըստ լուրերի, տղայի հայրն է եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երիտասարդ տղան հոր զենքով փորձել է ինքնասպանություն գործել: Իսկ թե ինչու են հորը ձեռնաշղթաներով ուղեկցել հիվանդանոց, «Ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: