«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի որդին՝ Կարեն Սարգսյանը, փակել է հոր սարքած շքեղագույն առանձնատան դռներն ու ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, Նորքում գտնվող Սարգսյանի առանձնատան շքեղությունը բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի զարմանքի առարկան էր դարձել:

Սարգսյանի հուղարկավորությունից հետո բոլորն այդ օրերին խոսում էին վերոնշյալ առանձնատան մասին: Գրիշա Սարգսյանի որդին, ինչպես մեզ հայտնի դարձավ, աշխատանքի է անցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում և բնակվում է տեղի «Արմենիա» հյուրանոցում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: