Այս երկու կերպարները որքան էլ փորձում են խաղացող դառնալ քաղաքական դաշտում, հանրությունը նրանց լուրջ չի ընկալում: ՀՀԿ կուլիսներում խոսում են, որ սրանք ստեղծված են որպես զավեշտալի քննադատողներ և քննադաողների ինստիտուտը արժեզրկելու խնդիր են լուծում:

Անի Զախարյանի կուսակցությունը որոշ ժամանակ անց խոշոր ֆինանսավորում է ունենալու իշխանությունից և թեժ ագիտացիա է սկսելու:

Ասում են, որ Մենուա Հարությունյանին առաջարկվել էր այդ կուսակցությունում երիտթևի նախագահի պաշտոնը, վերջինս չէր համաձայնվել և վրդովվել էր: Բանակցություններից հետո Մենուան համաձայնվել է սատարել Անիի կուսակցությանը ընդհատակից:

Նա խոստացել է իրա կայքին սնուցող օլիգարխների կողմից ստացած եկամուտների մի մասով աջակցել, եթե իրեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վստահեն Զախարյանի կուսակցության 4-րդ համարը:

Ինչ որոշում կկայացնի Անի Զախարյանը դեռ պարզ չի, քանի որ նա վճռականորեն տրամադրված է Մենուային նշանակել երիտասարդության համակարգող իր կուսակցությունում:

Հայկ Գևորգյանց