Աշխարհի ամենաթանկ ծծակը գնահատվել է 85 հազար ամերիկյան դոլար և պատրաստվել է պլատինից:
"UK Baby and Toddler" ցուցահանդեսի համար ստեղծված ծծակը պատրաստել են Ռասսել եւ Քեյզ զարդեղեն ստեղծողները:

Յուրօրինակ պլատինե ծծակը 5 անգամ ավելի թանկ է գնահատվել, քան նախորդ ռեկորդակիր` սպիտակ ոսկուց եւ ադամանդներով պատրաստված ծծակը: Նախորդ ծծակի գինը 17 հազար ԱՄՆ դոլար էր:

Աշխարհի ամենաթանկ Bling Bling անունը կրող պլատինե ծծակը 250 գրամ է: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: