Կառավարման բնագավառում արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է և՛ համակարգ, և՛ համապատասխան մարդկային որակ: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնեց տ.գ.թ. Հարություն Մեսրոբյանը, որը արդյունավետության հասնելու համար առաջարկում է կառավարման հիբրիդային մոդելը: