Թոմ Քրուզի և Նիկոլ Քիդմանի որդեգրած որդին՝ 19-ամյա Քոննորը, ալկոհոլից կախվածություն ունի։ Այս մասին հայտնում է Ivona-ն:

Վերջին շրջանում տղան շատ ժամանակ է սկսել անցկացնել՝ երեկույթների այցելելով։ Նա կախվածություն է ձեռք բրել ալկոհոլից, և ձեռքից վայր չի դնում ծխախոտը։

Նիկոլ Քիդմանն արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է որդու վնասակար սովորությունների դեմ՝ առանց որևէ նկատելի արդյունքի հասնելու։ Անգամ Թոմ Քրուզը չի կարողանում դարձի բերել որդուն։