Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը «Համաշխարհային կինոյի լեգենդները» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել է նաև անվանի ֆրանսիահայ երաժիշտ, երգիչ, գրող, դերասան Շառլ Ազնավուրին:
Հաղորդման ընթացքում երկու անգամ է նշվում Ազնավուրի հայկական ծագումը: Նշվում է, որ անունը՝ Շահնուր, պարսկական է և նշանակում է «լուսավոր շահ»: 

Նախքան Ազնավուրի կինոգործունեությունը ներկայացնելը, հաղորդումն անդրադառնում է երաժշտության ասպարեզում նրա անցած դժվարին ուղուն՝ ցածր հասակի և ոչ ուժեղ ձայնի պատճառով «անիրացնելի ապրանքի» կարգավիճակից մինչև «վերջին շրջանի երաժշտության մեջ ձայնային ֆենոմենի» համարում:

Առանձին ներկայացվում են նաև Ազնավուրի և լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆի հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: