Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց Պրիմերայի նորեկ «Կորդոբային»։

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղի առաջին գնդակը 30-րդ րոպեին խփել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման։ Արքայական ակումբի երկրորդ գոլի հեղինակն է դարձել Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ում համար այս խաղը 250-րդն էր «Ռեալում»։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ռեալ» - «Կորդոբա»՝ 2։0