Բրիտանական Post Office Media Centre-ը վերլուծել է Եվրոպայի 12 գլխավոր քաղաքները մշակութային միջոցառումների՝ օպերաների, համերգների, թանգարանների տոմսերի արժեքների տեսանկյունից, և եկել այն եզրահանգման, որ եվրոպական ամենաթանկ մշակութային քաղաքը Լոնդոնն է, գրում է Комсомольская правда-ն։

Լոնդոնից հետո Եվրոպայի ամենաթանկ մշակութային քաղաքներից են Փարիզը (423 դոլար), Բարսելոնան (407 դոլար) և Ամստերդամը (375 դոլար), իսկ ամենաէժանները, Վարշավայից հետո, Բուդապեշտը (134 դոլար), Պրահան (156 դոլար) և Դուբլինը (171 դոլար)։

Պետք է նշել, որ  գնային տարբերությունը բավականին մեծ է։ Եթե Լոնդոնում, որտեղ նախորդ տարի եղել է 16.8 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ, պատկերասրահներ, թանգարաններ, պատմական վայրեր, օպերա, բալետ և դասական երաժշտության համերգներ այցելությունը 2 մարդու համար արժեցել է 430 դոլար, ապա Վարշավայում, որը ճանաչվել է Եվրոպայի ամենաէժան քաղաքը, այդ նույն փաթեթն արժե ընդամենը 118 դոլար, այսինքն՝ մոտ 4 անգամ էժան։