Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան օգոստոսի 25-ին պաշտոնապես կդառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

AS-ը գրում է, որ 26-ամյա արգենտինացուն ձեռք բերելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը կվճարի 80 միլիոն եվրո: Դի Մարիան կդառնա «Ռեալի» կողմից վաճառված ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մեսութ Օզիլին, ում ձեռք բերելու համար Լոնդոնի «Արսենալը» 2013-ին վճարել էր 45 միլիոն եվրո:

Անխել Դի Մարիան 2010-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» է տեղափոխվել «Ռեալ»: Նախորդ մրցաշրջանում նա Կարլո Անչելոտիի թիմի կազմում մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ: