Ալժիրյան «Կաբիլիի» կամերունցի հարձակվող Ալբերտ Էբոսեի ընտանիքին կվճարվի 100 հազար դոլլար փոխհատուցում, որը կփոխանցի Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան, հայտնում է Le10Sport-ը:

24-ամյա ֆուտբոլիստը մահացել էր «Ալժիրի» դեմ Ալժիրի առաջնության խաղից հետո ստացած գլխի վնասվածքի պատճառով: Հանդիպման վերջում տրիբունայից նետված քարը դիպչել էր Ալբերտ Էբոսեի գլխին՝ հասցնելով մահացու վնասվածք: