Յուրաքանչյուր օր ավտոբուսներից օգտվում են հազարավոր մարդիկ, բացի այդ նաև այն ուղևորները, որոնք երթևեկում են  երթուղային տաքսիներով և այլ հասարակական տրանսպորտներով:

Աշխատանքային օրվա սկզբին կամ տուն գնալու ճանապարհին նրանց ուշադրությունը գրավում են բազմաթիվ երևույթներ, որոնք տպավորություն են գործում առօրյայի վրա: Ոմանք կարող են զբաղվել իրենց բջջային հեռախոսներով կամ համակարգիչներով:Բայց, ի վերջո, նրանց հայացքը հառնում է գովազդին: Այդ իսկ պատճառով պետք է նշել, որ շարժական գովազդը մեր կյանքում մեծ նշանակություն ունի: Եթե առանձնացնենք դրա առավելությունները գովազդային մյուս տեսակներից, ապա առաջինը պետք է նշենք այն փաստը, որ շարժական գովազդն ուղեկցում է մեզ ամենուր, զբաղեցնում է մեզ և, ինչու չէ, լցնում է մեր առօրյան իր գեղեցիկ վիզուալ տեսքով:

Պետք է նշել, որ շարժական գովազդը տարիների ընթացքում բավականին լայն զարգացում է ապրել: Այսօր ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, մեծ նշանակություն են տալիս շարժական գովազդին:

Երևանում էլ կարելի է հանդիպել դրա լավագույն օրինակներին՝ շարժական գովազդի գեղեցիկ տարբերակները հաճելի են դարձնում թե՛ աշխատանքային օրվա սկիզբը, թե՛ ավարտը: