Տավուշի մարզում երթ կազմակերպելու և հերթապահությունն ապահովելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի Ազատամարտի վետերանների միության անդամները: 

Իրենց հայտարարության մեջ նրանք նշել են. «Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ և ԼՂՀ սահմանների շփման գոտում՝ հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում, կամավորական հիմունքներով, թվով 350-400 ազատամարտիկներով՝ ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու և հերթապահություն իրականացնելու նպատակով»:

Հերթապահությունն ապահովելու թույտվության համար ԱՎՄ-ն դիմել է Պաշտպանության նախարարությանը: