ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով Ուկրաինական ճգնաժամի գլխավոր խնդիր դարձավ Կիևի պաշտոնական հրաժարումը երկրի արևելյան հատվածի ուժերի հետ բանակցությունների գնալը: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ այսօր Մոսկվայում ընթանում է մամլո ասուլիս Ս. Լավրովի մասնակցությամբ:

«Ուկրաինական իշխանությունները պարբերաբար հրաժարվում են խոսել երկրի հարավ-արևելքի հետ, հրաժարվում են նստել բանակցության սեղանի շուրջ և սկսել երկխոսություն ուկրաիանական պետության բոլոր հարցերի շուրջ, առաջին հերթին՝ սահմանադրական բարեփոխումների»,- ասել է ՌԴ արտգործ նախարարը:

Նախարարը նաև հավելել է, որ ներկայիս դրությամբ Մոսկվան սպասում է ԵԱՀԿ խմբի ավելի ընդլայնում: Հավանաբար մոտակա ժամանակներս նրանք կհայտնվեն «Դոնեցկի» և «Գուկովոյի» անցակետերում: